Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել

Thu, 29 Oct 2026 21:15:06 +0400


ԱԺ դահլիճն այսօր վերածվել էր մենամարտի ռինգի: ՔՊ-ական Տարոն Չախոյանը ստարտը տվեց, ՔՊ-ական պատգամավորները՝ կազմ պատրաստ մարտի նետվեցին: Ամենաակտիվ կռվողներից էր Չարենցավանից ընտրված պատգամավոր Նարեկ Բաբայանը, ով այս ամիսների ընթացքում գեթ 1 ելույթ չի ունեցել ԱԺ-ում եւ ոչ մեկը նրան չէր ճանաչում՝ մինչեւ կռիվը։

Նա իր հսկա մարմինն առած «կռվի ամենաթեժ կետում՝ մարտնչում էր»՝ բռունցքներով հարվածներ հասցնում «Ուժեղ Հայասատանի» պատգամավորներին:

Նարեկ Բաբայանը 2013 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2012-2017 թթ․ եղել է Ալափարս համայնքի ավագանու անդամ, 2015-2026 թթ․՝ «Նարեկ Բաբայան» ԱՁ-ի տնօրենը, իսկ 2017-2022 թթ․՝ Չարենցավան համայնքի ավագանու անդամ, 2022-2026 թթ․՝ Չարենցավանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել։

Մեզ չհաջողվեց պարզել, թե այս աժդահա, մարտական արվեստի մեթոդները կիրառող պատգամավորն ի՞նչ հիմքով է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր լեքսիկոնը գուցե ոչ նորմատիվ է, սակայն լկտի չէ, ի տարբերություն իրենց սպասարկող արամավետիսյանների և գյորգիքսների

Մեր լեքսիկոնը գուցե ոչ նորմատիվ է, սակայն լկտի չէ, ի տարբերություն իրենց սպասարկող արամավետիսյանների և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով