Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել

Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել

Sat, 29 Aug 2026 18:00:28 +0400


Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի և Սումիի մարզի 3 բնակավայրերի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուբեժնոյե և Նովոանդրեևկա բնակավայրերը», – ասվում է ամփոփագրում:

Ռուբեժնոյե քաղաքը գտնվում է Դոբրոպոլիե քաղաքից հյուսիս-արևելք, Դոբրոպոլիեն տարածաշրջանում ածուխի արդյունաբերության կենտրոններից մեկն է։ Բնակավայրի կորուստը բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա։

Նովոանդրեևկան ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույց է, գտնվում է Դրուժկովկայից արևմուտք։ Մի քանի բնակավայր է մնացել, որ ռուսական բանակը հասնի Դրուժկովկա։

«Հյուսիս» զորախմբավորման մարտիկներն էլ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Խրապովշչինա բնակավայրը։ Այս գյուղի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս ընդլայնել բուֆերային գոտին Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի սահմանամերձ հատվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր Sat, 26 Sep 2026 15:07:40 +0400 Հայաստանում անցկացված …