Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400


Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից հետո ՔՊ ողջ ֆրակցիան մեկ մարդու պես շնորհակալություն է հայտնել նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանին, որ ռեմբոյի պես՝ հաղթանդամ կազմվածքով աջուձախ ազատություն էր տվել բռունցքներին եւ վնասվածքներ պատճառել ոչ միայն ընդդիմադիր, այլեւ թիմակից գործընկերներին։ Նա այնքան էր տարվել մենամարտով, որ վերնաշապիկը դուրս եկած, փորն ու հաղթանդամ մարմինն ի ցույց դնելով հանրությանը՝ փնչացնելով ու վռչալով կռվում էր, հավանաբար փորձելով Նիկոլ Փաշինյանին ապացուցել, որ իզուր չի իրեն մանդատ շնորհել։ Չէ՞ որ մինչ օրս նրա ծպտունը լսող չի եղել, եւ երեւի առաջիկա 4-5 տարին էլ չեն լսի․ նրա «առաքելությունն» այլ է։ Մեզ պատմեցին, որ Նարեկ Բաբայանի «հերոսական» պահվածքը հատկապես ՔՊ-ական կանայք են բարձր գնահատել՝ նա այլեւս իրենց սրտի հերոսն է։ 35-ամյա Բաբայանը մասնագիտությամբ պատմաբան է, խորհրդարան գալուց առաջ ընդամենը Չարենցավանի ավագանու անդամ է եղել, դրանից առաջ հայրենի Ալափարսում է ավագանու անդամ եղել եւ ԱՁ-ի տնօրեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ Sat, 31 Oct 2026 09:25:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով