Բռնում և ստիպում են մեկնել ռազմաճակատ․ ՌԴ-ում քաղաքացիներն անցել են ծայրահեղ միջոցի
Sun, 30 Aug 2026 17:30:47 +0400

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Պենզայի մարզի Բաշմակովո գյուղում բնակիչները պայմանագրային զինծառահողների հավաքագրման արշավի ակտիվացման ֆոնին կազմակերպել են կամավոր փողոցային պարեկություններ։
Տեղացի բնակիչների խոսքով՝ տղամարդկանց, իբր, բռնում են փողոցներից, սպառնում, մոլորեցնում և ճնշում են գործադրում Պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր կնքելու համար։
Նշվում է, որ միջադեպերից մեկի ժամանակ մի տղամարդու մեքենայով տարել են, երբ վերջինս խոտ է հնձելիս եղել։ Նրա քրոջը հաջողվել է կանգնեցնել մեքենան և հեռացնել եղբորը։ Այս պնդումների անկախ հաստատում չկա։
Մոտ 250 բնակիչ միացել է պարեկություններին։ Նրանք համակարգում են իրենց ջանքերը համացանցում և հերթափոխով շրջում են փողոցներում ամբողջ օրվա ընթացքում։ Նրանք պնդում են, որ արդեն կանխել են առնվազն հինգ կամ վեց մարդու՝ բռնի զինվորագրումը։
«Մենք սա անում ենք հուսահատությունից դրդված, քանի որ պարզապես այլ ընտրություն չունենք։ Մարդիկ ոտքի են կանգնում պաշտպանելու իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները», – ասել է տեղացի բլոգերը, որը ստեղծել է առանձին առցանց խումբ՝ պայմանագրեր կնքելու ճնշման տակ գտնվող տղամարդկանց օգնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր