Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ
Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն անձամբ կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին Սպիտակ տանը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա երկու երկրների միջև շարունակվող ռազմական հակամարտության պայմաններում։
Հաղորդագրության համաձայն՝ Մելանիա Թրամփն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել հակամարտող երկու երկրների միջև և հասել Օլեշկիում ու դրան հարակից Խերսոնի շրջանում հրադադարի հաստատմանը։ Սպիտակ տունը սա բնութագրել է որպես ԱՄՆ առաջին տիկնոջ աննախադեպ դիվանագիտական նախաձեռնություն։
Նշվում է, որ Մելանիա Թրամփը հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա 2026 թվականի նոյեմբերի 5-ին՝ հինգշաբթի օրը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր