Կիևում կրկին պայթյուններ են
Mon, 31 Aug 2026 10:30:35 +0400

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Կիևում անցած գիշեր պայթյուններ են տեղի ունեցել, մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ։
Կարմիր գոտին ընդգրկում է Կիևը և Վոլինի, Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Կիևի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Ռովնոյի, Սումիի, Խարկովի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։
Ավելի վաղ, ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ ռուսական բանակի գիշերային հարվածի հետևանքով Կիևի մարզի Պոգրեբի բնակավայրում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ըստ հաղորդագրությունների՝ հզոր պայթյունից հետո գյուղից ծխի խիտ սյուն է բարձրացել։
Հարակից տների բնակիչները լսել են բարձր աղմուկ, որին անմիջապես հաջորդել է հրդեհը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր