Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Որ դիետան է բարելավում լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը

Որ դիետան է բարելավում լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը

Mon, 31 Aug 2026 22:15:52 +0400


Գիտնականները համեմատել են նիհարեցման հայտնի սննդակարգերը եւ եկել այն եզրակացության, որ կետոդիետան հատկապես նախընտրելի է ճարպակալման եւ նախադիաբետային վիճակի պարագայում։ Այն նաեւ ամենալավն է ազդում նյութափոխանակության ու լյարդի աշխատանքի վրա։ Այս մասին հայտնում է Cell Metabolism-ը։ Բանն այն է, որ կետոդիետայի պարագայում կալորիաների 73 տոկոսը բաժին է ընկնում ճարպերին, 4 տոկոսը՝ ածխաջրերին։ Լյարդում ճարպային քանակությունը նվազում է 67 տոկոսով։ Լյարդի զգայունակությունն էլ ինսուլինի նկատմամբ բարելավվում է 2-3 անգամ։

Մեխանիզմը, ըստ մասնագետների, հետեւյալն է։ ածխաջրերի քանակության կտրուկ նվազեցումը ինքնին նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի պարունակությունը եւ գործարկում լյարդում ճարպերի քայքայումը։ Ուշագրավ է այն, որ կետոդիետան դրականորեն է ազդում նաեւ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա։ Այս ամենը նշանակում է, որ կետոդիետան պետք է հատկապես ընտրեն նրանք, ովքեր ունեն խնդիր կապված նյութափոխանակության եւ ճարպակալման հետ, ասում են գիտնականները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով