Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

1700 տարվա սարկոֆագն օգտագործվել է որպես ծաղկաման

1700 տարվա սարկոֆագն օգտագործվել է որպես ծաղկաման

Mon, 31 Aug 2026 22:30:50 +0400


Բլենխեյմի դղյակում, որը գտնվում է Անգլիայում, հայտնաբերվել է 1700 տարվա հնության հին հռոմեական ժամանակների սարկոֆագ։ Համաձայն միջազգային մամուլում հրապարակված տեղեկությունների, մոտ երկու դար շարունակ այդ սարկոֆագը շառայել է որպես ծաղկաման։ Այն, որ ծաղկամանն իրականում թանկարժեք արտեֆակտ է, հայտնի է դարձել Cliveden Conservation կազմակերպության շնորհիվ, որը զբաղվում է ռեստավրացիոն աշխատանքներով։Պահպանվել է սարկոֆագի դիմային սպիտակ մարմարյա հատվածը, որը կշռում է ավելի քան 400 կգ։ Այն ունի մոտ երկու մետր երկարություն։ 19-րդ դարում արտեֆակտը որպես ժառանգություն հասել է Մալբորոյի 5-րդ դքսին։ Այն ծառայել է նաեւ որպես ջրաման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի

COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի Sat, 10 Oct 2026 13:45:19 +0400 …