Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Վարժական հավաքները` որպես պատժի միջոց

Վարժական հավաքները` որպես պատժի միջոց

Mon, 31 Aug 2026 22:45:35 +0400


Ընտրությունների շրջանում Հայաստան ժամանողների հոսքը կանխելու համար հենց օդանավակայանում ՀՀ քաղաքացի հանդիսացող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքների ծանուցագրեր էին տալիս, կամ տվյալները վերցնում էին, որ ծանուցագրերն ուղարկեն բնակության հասցեներով։ Ընդ որում, ծանուցագրեր ստացել են նաեւ մշտապես Հայաստանում բնակվող շատ տղամարդիկ, որոնք այդ օրերին գործի բերումով ՀՀ սահմանն են հատել:

Բայց մենք տեղեկացանք, որ ՀՀ-ում բնակվող, ծանուցված և անհրաժեշտ բուժզննումն անցած տղամարդկանց մինչեւ հիմա հավաքի չեն տարել՝ առաջնահերթ իրականացրել են արտերկրից ժամանած քաղաքացիների հավաքագրումը։ Հիմա նոր միայն սկսել են ծանուցված եւ շաբաթներ առաջ բուժզննումն անցած տղամարդկանց տանել հավաքների։ Մենք պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ընտրությունների շրջանում քանի անձ է ծանուցվել վարժական հավաքների կանչվելու մասին։

Մեզ հայտնել են, որ այդ ժամանակահատվածի համար առանձին վիճակագրություն չեն վարում, իսկ վարժական հավաքների հաճախականության մասին հարցին չեն պատասխանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված Tue, 28 Jul 2026 16:57:08 +0400 Հանրային պաշտպանները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով