Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Աշխարհահռչակ թենիսիստին ներառել են Փառքի սրահում

Աշխարհահռչակ թենիսիստին ներառել են Փառքի սրահում

Mon, 31 Aug 2026 23:00:26 +0400


Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին ներառել են Թենիսի միջազգային Փառքի սրահում։ Արարողությունը տեղի է ունեցել ամերիկյան Նյուպորտ քաղաքում։

Հիշեցնենք, որ Ֆեդերերը ներկայումս 45 տարեկան է։ 20 անգամ հաղթել է Մեծ Սաղավարտի առաջնությունում, վեց անգամ դարձել է ATP ամփոփիչ մրցաշարդում՝ մենախաղերի կատեգորիայում։ Ֆեդերերը հայտարարել է, որ շատ հուզված է եւ շատ ուրախ, որ հասել է այդ կետին՝ անցնելով նման երկար ու դժվարին ճանաարհ։ Հայտարարել է, որ շատ բան է իր համար նշանակում՝ մտնել թենիսի պատմության մեջ։ «Ես դեռ մինչ հիմա շարունակում եմ իմ սիրային նամակը գրել թենիսին»,- իր խոսքում շեշտել է Ֆեդերերը։ The Telegraph-ը հայտնում է, որ Ֆեդերերը Փառքի Սրահում ներառվել է Մերի Քարիլոյի հետ միասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ թենիսիստը՝ Փառքի սրահում

Աշխարհահռչակ թենիսիստը՝ Փառքի սրահում Tue, 01 Sep 2026 21:30:33 +0400 Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին …