Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն
Tue, 01 Sep 2026 11:27:27 +0400

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է՝ նոր ու լուսավոր երազանքների մեծ ճանապարհի սկիզբը։ Ժամանակակից աշխարհը գիտելիքի, իմացության և տեղեկացվածության մրցասպարեզ է, որտեղ հաղթում են նրանք, ովքեր կրթված են, մտածող, հետաքրքրասեր, ովքեր երբեք չեն դադարում սովորել։
Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն, կերտում ուժեղ պետություն և ապահով ապագա։
Այսօր մեկնարկում է նաև ուսումնական տարին՝ նոր սպասումներով ու ձեռքբերումների ակնկալիքով։
Բարի երթ դեպի մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության անսահման աշխարհ։
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր