Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Tue, 01 Sep 2026 12:30:32 +0400


Գիշերը ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևի, Կիևի ու Օդեսայի մարզերի օբյեկտներին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ թիրախներ են դարձել ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունները, ինչպես նաև ուկրաինական զորքերին ապահովելու համար օգտագործվող ենթակառուցվածքները։

Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով՝ Կիևում հարված է հասցվել «Ֆայեր Փոինթ» ձեռնարկությանը, որը «Ֆլամինգո» մեծ հեռահարություն ունեցող թևավոր հրթիռների համար բաղադրիչներ և մարտական մասեր է արտադրում։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ևս մեկ թիրախ է դարձել «Աէրոբավովնա» ձեռնարկությունը։ Այն զբաղվում է միջին և մեծ հեռահարության, այդ թվում` «Հորնեթ» տեսակի, անօդաչու թռչող սարքերի մատակարարումն ու կառավարումն ապահովելու համար նախատեսված աերոստատների արտադրությամբ։
Կիևի մարզում հարված է հասցվել Բորիսպոլում գտնվող նավթաբազային, որը Ուկրաինայի զինված ուժերին ապահովում է վառելիքաքսուքային նյութերով։ Խոտով բնակավայրում հարված է հասցվել արտադրամասին, որտեղ հավաքվում, կահավորվում և պահվում էին անանձնակազմ նավակները։

Հարվածի են ենթարկվել նաև Օդեսայի և Օդեսայի մարզի օբյեկտները: ՌԴ ՊՆ–ն հայտնել է ջերմաէլեկտրակայանի և նավահանգստային ենթակառուցվածքները սպասարկող 3 էլեկտրական ենթակայանների, ինչպես նաև անօդաչուների հավաքման արտադրամասի խոցման մասին:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է «Օդեսա» և «Չորնոմորսկ» նավահանգիստների ենթակառուցվածքներին հարվածելու մասին, որոնք օգտագործվում էին ուկրաինական զորքերի համար ռազմական նշանակության բեռների, վառելիքաքսուքային նյութերի պահման և մատակարարման համար:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ զանգվածային հարձակման ժամանակ օգտագործվել են բարձր ճշգրտության զենքեր և մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարձակվել են Մոսկվայի վրա և ոչ միայն․ ինչ է կատարվում

Հարձակվել են Մոսկվայի վրա և ոչ միայն․ ինչ է կատարվում Fri, 28 Aug 2026 11:00:58 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով