Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Ինչ է սպասվում Շենգավիթի տնակներում բնակվողներին

Ինչ է սպասվում Շենգավիթի տնակներում բնակվողներին

Tue, 01 Sep 2026 16:13:19 +0400


Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպումից հետո Շիրակի փողոցի տնակների բնակիչներից Լիլիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց թույլատրվել է ժամանակավորապես մնալ տնակներում՝ մինչև կացարանով ապահովվելու հարցի լուծումը։

Նրա խոսքով՝ բնակիչները պետք է դիմում ներկայացնեն սոցիալական ծառայության բաժին՝ ներկայացնելով իրենց խնդիրը։ Միաժամանակ նրանց դեռևս չի տեղեկացվել, թե հետագայում կոնկրետ որտեղ են բնակվելու։

Մանուկյանի խոսքով՝ բնակիչներին հայտնել են, որ տարածքը պետությանն է պատկանում, և ապագայում տնակները, ամենայն հավանականությամբ, պետք է քանդվեն։ Մինչ այդ բնակիչները կշարունակեն մնալ իրենց տնակներում՝ սպասելով կացարանով ապահովվելու հնարավորությանը։

Ավելի վաղ Շենգավիթում ապօրինի կառուցված տնակների բնակիչները չէին թույլատրել քաղաքապետարանի աշխատակիցներին քանդել իրենց կացարանները, ինչից հետո նրանք հրավիրվել էին թաղապետարան՝ հարցը քննարկելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում Sat, 29 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով