Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Մահացել է աշխարհի առաջին լրագրող տիեզերագնացը

Մահացել է աշխարհի առաջին լրագրող տիեզերագնացը

Tue, 01 Sep 2026 23:30:09 +0400


Մահացել է ճապոնացի Տոյեհիրո Աքիյաման։ Նա 1990 թվականին մաս է կազմել «ՄԻՌ» ուղեծրային կայանքի անձնակազմի, լինելով TBS հեռուստաընկերության լրագրող։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտարարել է նրա նախկին գործընկեր, նախկին լրագրող, ներկայումս Ճապոնիայի խորհրդարանի Վերին Պալատի անդամ Հիդեյա Սուգիոն։ Աքիյաման երկար ժամանակ աշխատել է TBS ՀԸ-ում։

Հենց լրատվամիջոցն էլ նախաձեռնել է առաջին սովետա-ճապոնական ուղեծրային թռիչքը։ Աքիյաման բարեհաջող կերպով անցել է ընտրական փուլը եւ 89 թվականի հոկտեմբերից պատրաստություն անցել Յու․ Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստության սովետական կայանում։ «ՄԻՌ» կայանում գտնվելու ընթացքում Աքիյաման վարել է ուղիղ եթերներ, պատրաստել որ երկիր մոլորակ է առաքել հեռուստառեպորտաժներ եւ այլն։ Տիեզերք գնալ-գալուց հետո նա կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, հետո նաեւ եղել դասախոս Կյոտոյի համալսարաններից մեկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջին օրերին երկու թագավոր է մահացել․ այս անգամ՝ 34 տարեկանում

Վերջին օրերին երկու թագավոր է մահացել․ այս անգամ՝ 34 տարեկանում Mon, 31 Aug 2026 17:30:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով