Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ 5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել

«Հրապարակ»․ 5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել

Wed, 02 Sep 2026 08:15:54 +0400


Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ-ում շուրջ հինգ ամբիոնի վարիչի հաստիքի համար մրցույթ է հայտարարվելու: Խոսքը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Թվային անալիզի եւ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ծրագրավորման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի, Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի Ֆրանսիական բանասիրության ամբիոնի եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի մասին է:

ԵՊՀ-ից մեզ ասացին, որ ամբիոնի վարիչի թափուր տեղի համար մրցույթները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է: ԵՊՀ ռեկտորի մրցութային ընտրությունը փակ, գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 10։00-ին, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաղթանակը դեռ մրցույթը հյուրընկալելու երաշխիք չէ․ նոր կանոններ՝ «Եվրատեսիլ»-ում

Հաղթանակը դեռ մրցույթը հյուրընկալելու երաշխիք չէ․ նոր կանոններ՝ «Եվրատեսիլ»-ում Thu, 13 Aug 2026 13:00:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով