Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Դարձ ի 2018 թվական

Դարձ ի 2018 թվական

Wed, 02 Sep 2026 09:00:39 +0400


Ինչքան բարդանում են երկրի արտաքին հարաբերությունները, ինչքան լկտիանում են մեր հակառակորդները, դաշնակիցներն էլ կամաց համալրում են հակառակորդների շարքերը, այնքան մեր երկրում ավելի ուժգին են մոլեգնում ռեպրեսիաները: Նիկոլ Փաշինյանը որոշել է բոլոր այն անձանց, ովքեր բացասական իմիջ ունեն եւ նախկին իշխանությունների մաս են կազմել, բռնել, կալանավորել, դատել, որ հասարակությունը ժամանակ չունենա որեւէ այլ խնդիր նկատելու: Հիմա մի նորույթ էլ են կիրառում փաշինյանական իրավապահները` ապօրինի գույքի բռնագրավման գործերը, որոնք քաղաքացիական դատավարության հիմունքներով են քննվում եւ դատական երկարուձիգ քննության առարկա են, քրեականացվում են: Գույքի կասկածելի ցանկերը, որոնք կազմվել են դատախազությունում, եւ որոնց մեծ մասը դատարաններում ջրվում են, հրապարակում են որպես քրեական հանցանքի հիմք եւ ապացույց: Այսինքն, ստացվում է գույք, բիզնես, հարստություն ունենալը համարվում է հանցանք:

Եվ հանրային գիտակցության մեջ փորձում են ամրագրել այդ միտքը` եթե մարդը հարուստ է, ուրեմն պետք է նստի: Առանց այն էլ մեր հասարակությունը մասամբ գալիս է սովետական ակունքներից, եւ սոցիալական անտագոնիզմի աստիճանը բարձր է, նաեւ քիչ չեն աղքատ ու նախանձ մարդիկ, որոնք աշխատել չեն սիրում եւ հարստանալու հնարավորություն չունեն, ուստի բոլոր հարստացածներին ատում են ու հանցագործ համարում: Այն անձը, որ մի ժամանակ ասում էր` «աղքատությունը ձեր գլխում է», այսօր ասում է` հարուստները ձեր թշնամիներն են, երբ բոլորին կալանավորենք, նրանց ունեցվածքը կխլենք եւ կսկսենք լավ ապրել: Թալանը վերադարձնելու թեման, որ թվում է՝ 2018-19 թվականներին արծարծվել, քննարկվել, փակվել է, նորից ասպարեզ է բերվել, որ հանրությունը մի քիչ էլ դրանով զբաղվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սաքունցը, Հայաստանը թողած, Բուրկինա Ֆասոյով եւ միջազգային դատարանով է զբաղված

«Հրապարակ»․ Սաքունցը, Հայաստանը թողած, Բուրկինա Ֆասոյով եւ միջազգային դատարանով է զբաղված Sat, 29 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով