Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել․ զանգել են Մարիաննա Ղահրամանյանի մայրիկին

Իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել․ զանգել են Մարիաննա Ղահրամանյանի մայրիկին

Sun, 19 Apr 2026 10:22:00 +0400


Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով։

Չի՛ ստացվելու։

Վերջին օրերի հետապնդումների ֆոնին, մեր թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով։

Տարօրինակ մի զանգ ստանում է մայրս, որին առաքիչ ներկայացած մի տղամարդ դիմում է անունով, հայտնում, թե ինձ համար առաքանի ունի` ժամացույցի տուփի նման ինչ-որ բան, որը անձամբ ինձ պիտի փոխանցի։ Հետո գրում ու զանգում է իմ համարին ու ասում, թե մեր ուժին վերաբերող կարևոր տեղեկություն ունի հայտնելու ու, որ հետո ուշ կլինի…։ Երբ հետաքրքրվում եմ, թե որտեղի՞ց հեռախոսահամարս, ասում է «մեզ համար դժվար չի գտնել»։

Ի գիտություն, Չե՛նք տրվելու սադրանքներին։

Շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի վճռական։

Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի Wed, 29 Jul 2026 22:30:02 +0400 Հայաստանի …