Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ

Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ

Wed, 02 Sep 2026 12:28:23 +0400


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Տիգրան Գասպարյանի կենսագրությունը

Ծնվել է 1996 թ․ մարտի 5-ին Մոսկվա քաղաքում։

2019 թ․՝ Համբուրգի համալսարան՝ Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ, «Խաղաղության և անվտանգության ուսումնասիրություններ» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան։

2017 թ․՝ ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարան, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2024 – 2026 թթ․՝ «Յանդեքս» Հայաստան և Վրաստան, պետական մարմինների հետ կապերի տնօրեն։
2025 – 2026 թթ․՝ ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոն, տնօրեն։
2026 թ.՝ Համաշխարհային բանկ, հանրային կառավարման ոլորտի կարճաժամկետ խորհրդատու։
2022 – 2024 թթ․՝ «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայություն, հանրային և բիզնես կառավարման խորհրդատու։
2019 – 2021 թթ․՝ ՀՀ Ազգային ժողով, խմբակցության խորհրդական (կամավոր հիմունքներով, Համբուրգի համալսարանում մագիստրոսական ուսումնառությանը զուգահեռ)։
2017 – 2018 թթ․՝ «Ալֆա բանկ» ԲԲԸ, միջազգային համապատասխանության ապահովման մասնագետ։
2016 – 2017 թթ․՝ «Քեյ-Փի-Էմ-Ջի» ՓԲԸ, աուդիտի մասնագետ։
2013 – 2017 թթ․՝ «ԲԱԱՈ» ՍՊԸ (ֆինանսական խորհրդատվություն), բիզնեսի զարգացման և ռազմավարության ղեկավար։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:

2 գիտական մենագրության համահեղինակ է։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Լևոն Մովսիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թ. մարտի 8-ին, Բենիամին գյուղում։

2011 – 2014 թթ.՝ գիտությունների դոկտորի կոչում, Օքսֆորդի համալսարան, հետազոտության ուղղությունները՝ սուպրամոլեկուլային քիմիա, ածխածնի նոր ալոտրոպ ձևեր։
2005 – 2010 թթ.՝ դեղագետի որակավորում, Երևանի պետական բժշկական համալսարան։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2024 թ. հոկտեմբեր – 2025 թ. հունվար՝ ծրագրի ղեկավար, Ասսեն, Նիդերլանդներ․
• գնահատել է հետազոտությունների համալիր փաստաթղթային փաթեթները՝ ընկերության կորպորատիվ որակի կառավարման համակարգի, ինչպես նաև միջազգային կարգավորող պահանջների շրջանակում՝ ապահովելով դրանց լիարժեք պատրաստվածությունն աուդիտների համար։

2022–2024 թթ. ծրագրերի ղեկավար և ավագ գիտաշխատող, Նիդերլանդներ․
• պատասխանատու է եղել միջազգային դեղանյութերի հայտնաբերման ծրագրերի ամբողջական իրականացման համար՝ մի քանի ծրագիր հաջողությամբ տեղափոխելով հետագա փուլեր։
• ղեկավարել է որակի վերահսկման գործընթացների ավտոմատացումն ու թվայնացումը՝ նվազեցնելով ծախսերը և ավելացնելով տվյալների մշակման թողունակությունը։
• ղեկավարել է բազմագործառութային թիմ, համակարգել միջազգային հաճախորդների հետ աշխատանքը, մշակել տեխնիկական առաջարկներ և կառավարել պայմանագրային բանակցությունները, բյուջեներն ու մասնագիտացված գնումները։

2021 թ. նոյեմբեր – 2022 թ. հուլիս՝ ավագ գիտաշխատող, Նիդերլանդներ․
• համակարգել է տարբեր ստորաբաժանումների տեխնիկական աշխատանքներն ու ծրագրերի ընթացքը, ինչպես նաև իրականացրել գործելու ազատության և մտավոր սեփականության վերլուծություններ՝ հաճախորդների նախագծերի իրավական ու առևտրային ռիսկերը նվազեցնելու համար։

2021 թ. փետրվար – 2021 թ. սեպտեմբեր՝ խորհրդատու, Կալիֆոռնիա, ԱՄՆ․
• իրականացրել է ստարտափների տեխնիկական և գիտական հիմքի համապարփակ վերլուծություններ և պատշաճ ուսումնասիրություն՝ ներդրումային որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։
2018 թ. սեպտեմբեր – 2020 թ. դեկտեմբեր՝ գիտաշխատող, Ալբերտայի համալսարան, Կանադա
• ղեկավարել է նոր քիմիական լաբորատորիայի ստեղծումն ու գործարկումը՝ ներառյալ սարքավորումների գնահատումը և գնումը, անվտանգության ընթացակարգերի և տվյալների որակի ստանդարտների ներդրումը։
• նախաձեռնել և ղեկավարել է նոր բաղադրաձևերի մշակման ծրագրեր՝ համակարգելով զուգահեռ իրականացվող վերլուծական փորձարկումներ։

2016 թ. հունվար – 2018 թ. ապրիլ՝ գիտաշխատող, Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ․
• իրականացրել է նոր դեղանյութերի հայտնաբերմանն ու մշակմանը միտված հետազոտություններ և միջազգային կոնսորցիումի շրջանակում համակարգել ծրագրային աշխատանքները, պլանավորումն ու տեխնիկական տվյալները՝ համագործակցելով ակադեմիական խմբերի և Ֆ․ Հոֆման – Լա Ռոշի հետ։

2014 թ. նոյեմբեր – 2015 թ. սեպտեմբեր՝ գիտաշխատող, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն․
• ընտրվել է ծրագրի առաջատար գիտաշխատող՝ համակարգել է բրիտանական և գերմանական չորս հեղինակավոր համալսարանների մասնակցությամբ միջազգային հետազոտական ցանցի աշխատանքը և ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսված արդյունքների ժամանակին և բարձր որակով ստացումը։

2017 թ. Սի Թի Այ ձեռնարկատիրական վերապատրաստման տասնմեկշաբաթյա ծրագիր – «Բիզնես հայեցակարգ», Ցյուրիխ, Շվեյցարիա։
2012–2013 թթ. ձեռնարկատիրության տասշաբաթյա դասախոսական ծրագիր, «Կառուցելով բիզնեսը», Սաիդի բիզնես դպրոց, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն։
2012–2020 թթ. որպես փորձագետ-գնահատող գրախոսել է միջազգային գիտական ամսագրերի համար գիտական հոդվածներ։
2012–2020 թթ. ղեկավարել է շուրջ տասը ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների գիտահետազոտական նախագծերը։
2012 թ. գիտահետազոտական այց, Ֆրիդրիխ-Ալեքսանդրի Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարան, Գերմանիա։

Պարգևներ. Օքսֆորդի Րաֆֆի Մանուկյան կրթաթոշակ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ,
միջազգային տասը գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Անուշիկ Ավետյանը ազատվել է պաշտոնից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դադարեցնում եմ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս

Դադարեցնում եմ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս Wed, 02 Sep 2026 10:18:52 +0400 Տեղեկացնում եմ, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով