Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները ճշմարտանման են

«Հրապարակ»․ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները ճշմարտանման են

Wed, 02 Sep 2026 12:15:24 +0400


«Հրապարակը» զրուցել է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի՝ Մոսկվա կատարած այցը մեծ իրարանցում է առաջացրել։ Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում են, որ նա Ռուսաստանին առաջարկել է Թրամփ-Զելենսկի-Պուտին եռակողմ հանդիպում անցկացնել։ Կրեմլում հնարավոր համարում են երեք առաջնորդների գագաթնաժողովը, բայց միայն «պայմանավորվածությունների պաշտոնականացման համար»։ Կիեւը նման առաջարկ ստացե՞լ է։

– Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, կարծես, ճշմարտանման են։ Ամերիկյան կողմը Կոնգրեսի եւ Սենատի ընտրություններից առաջ, հավանաբար, հետաքրքրված կլինի եթե ոչ խաղաղության, ապա առնվազն բանակցություններում առաջընթացի հասնելով։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը, որը պահպանում է պատերազմական առավելագույն նպատակներին հասնելու իր հույսը, այդքան չի շտապում։

– Կիրիլ Բուդանովը չի բացառել, որ այս պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակում սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպում։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ բանակցություններին կմասնակցի նաեւ ամերիկյան կողմը, որը, ի դեպ, վերջերս նոր առաջարկներ է ուղարկել Կիեւին։

– Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարը կարծում է, որ ռուսական կողմի հետ տեխնիկական բանակցություններն օգտակար են, քանի որ դրանք կարող են արագացնել ռազմական գործողությունների դադարեցման գործընթացը, եթե Կրեմլը համապատասխան քաղաքական որոշում կայացնի։ Միեւնույն ժամանակ, նա թերահավատ է, որ մոտ ժամանակներս նման որոշում կկայացվի։

– Անկարան եւս առաջարկ ունի Ռուսաստանին եւ Ուկրաինային։ ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Ղրղզստանում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը հայտարարել Ուկրաինայի հարցով բանակցություններում Թուրքիայի՝ միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին։ Սա նոր բան չէ, բայց ինչո՞վ է պայմանավորված Անկարայի ակտիվացումը։

– Թուրքիան ունի հետեւողական դիրքորոշում, որն ուղղված է պատերազմի դադարեցմանը դիվանագիտորեն նպաստելուն։ Միեւնույն ժամանակ, չնայած Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային առաջնորդի աճող ներուժին, դա քիչ հավանական է, որ ազդի ռուսական կողմի՝ իրական բանակցությունների պատրաստակամության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան

«Հրապարակ»․ Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան Tue, 01 Sep 2026 08:20:16 +0400 Մեր տեղեկություններով՝ օրերս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով