Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

Wed, 02 Sep 2026 13:46:38 +0400


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Բաբաջանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Հիշեցնենք՝ մենք գրել էինք, որ Կրթության եւ գիտության համակարգը ճանապարհում է հին փոխնախարարներին եւ պատրաստվում է դիմավորել նորերին: ԿԳՄՍՆ շրջանակներից տեղեկացանք, որ դրսում կրթություն ստացած անհայտ կադրերին փոխնախարարներ նշանակելու գործընթացի շրջանակներում շուտով ԿԳՄՍՆ փոխնախարար է նշանակվելու 1993 թվականին ծնված Աննա Բաբաջանյանը, ով ժամանակին «Լույս» հիմնադրամի միջոցով մեկնել է արտերկիր` կրթություն ստանալու, Անանիա Շիրակացի ճեմարանում անգլերեն է դասավանդել, ավարտել է ռոմանագերմանական ֆակուլտետը, ապա եղել է Կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի օգնականը` այդ շրջանում համակարգել է կրթության չափորոշիչների մշակման աշխատանքները: Վերջին շրջանում ԵՊՀ Ռազմավարական պլանավորման կենտրոն կոչվող կառույցի ղեկավարն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Mon, 26 Oct 2026 18:08:47 +0400 Հայաստանի Հանրապետության գլխավոր …