Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան
Wed, 02 Sep 2026 16:00:53 +0400

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են օդային, ծովային և ցամաքային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հարցը և երկրների թվային լոգիստիկ հարթակների ինտեգրման հնարավորությունը։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ 2026-ի հունվար-հուլիս ամիսներին ռուսական ավիաընկերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղափոխել են ավելի քան 3 մլն ուղևոր։ Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ երկու երկրների տրանսպորտային ոլորտների միջև հաստատվել են կայուն և ամուր հարաբերություններ։
Ընդգծվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։
Բացի այդ շեշտվել է, որ Ազով-Սև ծովի ավազանում անվտանգ նավարկության ապահովումը մնում է երկու երկրների ծովային իշխանությունների գերակա խնդիրը։ Կողմերը նաև քննարկում են փորձի փոխանակման և ռուսական և թուրքական թվային լոգիստիկ հարթակների միջև ինտեգրման հնարավորությունը՝ տրանսպորտային գործընթացները օպտիմալացնելու համար։
Նախարարությունը նաև նշել է, որ ռուսական կողմը դրականորեն է վերաբերվում Թուրքիայի նախաձեռնությանը՝ ճանապարհային տրանսպորտի ոլորտում նոր միջազգային միջկառավարական կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր