Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը

Wed, 02 Sep 2026 16:20:56 +0400


ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։

Նոր միջոցներով նախատեսվում է Եվրամիություն հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատել մաքսատուրքերից։
«Այս կարգավորումները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը», – նշվում է փաստաթղթում։

Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես վերացնել հայկական արտադրանքի լայն տեսականու, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Երբ կանոնակարգն ուժի մեջ մտնի, նախատեսված արտոնությունները կգործեն երկու տարի։

Կանոնակարգի վերջնական ընդունման համար այն պետք է հավանության արժանանա նաև Եվրախորհրդարանի կողմից։ Քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստում։

Հիշեցնենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հուլիսի 2–ին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ 18 միլիոն եվրո կտրամադրվի ՀՀ–ին՝ օգնելու ամրացնել առևտուրը։ Նրա խոսքով` ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե խաչքար են հետ պահանջում, չեն պահանջի՞, որ Քոչարյանին անազատության մեջ պահեն

Եթե խաչքար են հետ պահանջում, չեն պահանջի՞, որ Քոչարյանին անազատության մեջ պահեն Wed, 23 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով