Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Այս հաղորդագրությանը մի հավատացեք․ ինչպես են խաբեբաները ստիպում մարդկանց կորցնել գումարը

Այս հաղորդագրությանը մի հավատացեք․ ինչպես են խաբեբաները ստիպում մարդկանց կորցնել գումարը

Wed, 02 Sep 2026 17:10:44 +0400


Սոցիալական ցանցերն ու մեսենջերները դարձել են ոչ միայն շփման, այլև խարդախությունների տարածման հարթակ։ Խաբեբաները տարբեր մեթոդներով փորձում են մարդկանցից ստանալ գումար կամ անձնական տվյալներ՝ հաճախ օգտագործելով շտապողականության և վստահության գործոնը։ Խարդախության տարածված տարբերակներից է այն իրավիճակը, երբ մարդուն ստիպում են արագ որոշում կայացնել։

Օրինակ՝ նրան հայտնում են, որ հաշվի հետ խնդիր է առաջացել, անհրաժեշտ է անմիջապես վճարում կատարել կամ հաստատել անձնական տվյալները։ Մեկ այլ տարածված մեթոդ է ծանոթ մարդու, բանկի կամ որևէ հայտնի կազմակերպության անունից հանդես գալը։ Հաղորդագրությունը կարող է բավական համոզիչ թվալ, սակայն դրա նպատակն իրականում կարող է լինել գումար կամ գաղտնի տվյալներ ստանալը։ Հատկապես զգուշանալու պատճառ են անծանոթ հղումները։ Դրանց միջոցով օգտատերը կարող է հայտնվել կեղծ կայքում և մուտքագրել բանկային քարտի տվյալներ, գաղտնաբառ կամ այլ անձնական տեղեկատվություն։

Մասնագետների հիմնական խորհուրդը նման դեպքերում չշտապելն է։ Եթե հաղորդագրությունը պահանջում է անհապաղ գումար փոխանցել կամ տրամադրել գաղտնի տվյալներ, անհրաժեշտ է նախ ինքնուրույն ստուգել դրա իսկությունը։ Կասկածելի հաղորդագրությունը կարելի է ստուգել՝ կապ հաստատելով տվյալ կազմակերպության հետ միայն նրա պաշտոնական կայքում կամ փաստաթղթերում նշված հեռախոսահամարով։ Չի կարելի օգտագործել հենց կասկածելի հաղորդագրության մեջ տրամադրված համարը կամ հղումը։ Խարդախությունները հատկապես վտանգավոր են այն պատճառով, որ դրանց հեղինակները հաճախ փորձում են ոչ թե տեխնիկական ճանապարհով «կոտրել» մարդու հաշիվը, այլ հենց մարդուն համոզել, որ ինքնակամ փոխանցի անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ուստի անսպասելի շահումը, չափազանց շահավետ առաջարկը, շտապ գումար փոխանցելու պահանջը կամ անձնական տվյալներ տրամադրելու խնդրանքը պետք է դիտարկել որպես զգուշանալու լուրջ պատճառ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները ճշմարտանման են

«Հրապարակ»․ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները ճշմարտանման են Wed, 02 Sep 2026 12:15:24 +0400 «Հրապարակը» զրուցել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով