Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Ինչքան է կազմում կլիմայի փոփոխությունների պատճառած վնասը

Ինչքան է կազմում կլիմայի փոփոխությունների պատճառած վնասը

Wed, 02 Sep 2026 20:00:34 +0400


Արդեն առաջիկա տարիներին՝ կլիմայական փոփոխությունների պատճառած տնտեսական վնասը կարող է տարեկան կտրվածքով կազմել 450 միլիարդ դոլար՝ եթե տարին համարվի «սովորական», այսինքն՝ աչքի չընկնի բնական տարերային աղետներով՝ փոթորիկներ, հեղեղումներ եւ այլն։ Եթե աղետների առումով տարին լինի ակտիվ, ապա այդ վնասը կարող է եւ լինել շատ ավելին։ Այս մասին գրում է Financial Times պարբերականը։ Դեռ երկու տարի առաջ այդ վնասը, ըստ ՄԱԿ գնահատման, կազմել է 320 միլիարդ դոլար։ Կորուստների աճը կապված է նաեւ այն բանի հետ, որ ընդլայնվել են այն բնակավայրերի եւ ենթակառուցվածքների ցանկը, որոնք հայտնվել են ռիսկային գոտում։ Ուշագրավ է այն, որ համաձայն հաշվարկների, պատճառած վնասների 62 տոկոսը չեն ծածկվում ապահովագրական հատուցումներով։

Հոդվածում նշվում է, որ կլիմայի փոփոխությունների պատճառած տնտեսական վնասների աճը ծանրաբեռնել է նաեւ ապահովագրական ընկերություններին։ Շատ խոշոր ապահովագրական ընկերություններ ամբողջական շրջաններում դադարեցրել են աշխատել կամ հրաժարվել երկարաձգել ունեցած պայմանագրերը այն ռեգիոններում, որոնք հատկապես գտնվում են ռիսկային գոտում․- ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ե՞րբ կքննվի ընդդիմադիրների դիմումը

«Հրապարակ»․ Ե՞րբ կքննվի ընդդիմադիրների դիմումը Wed, 16 Sep 2026 10:15:18 +0400 Ազգային ժողովը 2026 թվականի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով