Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Փաշինյանի խոսքերը կտրված են իրականությունից․ ՌԴ փոխվարչապետ

Փաշինյանի խոսքերը կտրված են իրականությունից․ ՌԴ փոխվարչապետ

Wed, 02 Sep 2026 20:20:57 +0400


Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Որպես այդպիսին՝ նման հարց խորապես չի քննարկվել։ Ոչ մի պաշտոնական հարցում չի եղել», – ասել է նա լրագրողներին։

Օվերչուկը հավելել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» թունավոր են Հայաստանի համար, բայց դա իրականության հետ կապ չունի:

«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռների մատակարարում են իրականացնում ռուսական տարածքով՝ տարանցիկ բեռներ, դիցուք՝ Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ սանկցիայի մասին հարցեր չի բարձրացնում, բացի Փաշինյանից», – ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։

Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

2026–ի օգոստոսի 24-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մետաղների հետքերից մինչև «աղտոտված բնակչություն»․ ի՞նչ են փնտրում օտար «սրտացավները»

Մետաղների հետքերից մինչև «աղտոտված բնակչություն»․ ի՞նչ են փնտրում օտար «սրտացավները» Sat, 05 Sep 2026 14:45:04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով