Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊ

Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊ

Wed, 02 Sep 2026 20:26:09 +0400


Գագիկ Խաչատրյանի իրավունքների երաշխիքների առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

«Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրության առարկա են դարձել Գ. Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վերջինիս պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Միևնույն ժամանակ, առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրները արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, դրանց մի մասը` ընթացքում ստանում է լուծում։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:

Այդ առումով պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավաբանական օգնության իրավունքի անխափան երաշխավորումը:

Նշված հարցերի հասցեավորման վիճակն անընդհատ մշտադիտարկվում և մշտադիտարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից:
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պետք է ունենան անհրաժեշտ գործիքներ ցանկացած քրեական վարույթով, այդ թվում` նշված գործով պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այդ ընթացքում լիարժեք երաշխավորվեն անձի իրավունքները:

Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Հրապարակման ենթակա ընթացիկ տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ»,-ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում

Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում Thu, 03 Sep 2026 22:14:53 +0400 19-րդ դարի Արդյունաբերական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով