Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Ռուսաստանին են մեղավոր համարում

Ռուսաստանին են մեղավոր համարում

Wed, 02 Sep 2026 20:30:19 +0400


Գերմանիայում Ռուսաստանին են համարում մեղավոր Լեյպցիգի օդանավակայանում ուկրաինական բեռնատար օդանավի հարձակման փորձի համար։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։ Դա, ըստ հաղորդման, կարող է դառնալ հիմք, որպեսզի Բեռլինը, իր դաշնակիցների հետ միասին, ձեռնամուխ լինի Մոսկվայի դեմ նոր սանկցիաների մշակմանը։ Reuters-ն էլ հայտնում է, որ դեռ հայտնի չեն նոր սանկցիաների ընդհանուր ուղղվածությունը։ Հիշեցնենք, որ «Լեյպցիգ Հալլե» օդանավակայանում ուկրաինական Ан-124-երի կայանման վայրի մոտակայքում հայտնաբերվել էր դրոն՝ ինքնաշեն պայթուցիկով։ Գերմանական իշխանությունները պաշտոնապես դեռ չեն հայտարարել, որ արարքի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա, սակայն նշել են, որ միջադեպը Եվրոպայում ընթացող հիբրիդային պատերազմի մաս է կազմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․ Tue, 01 Sep 2026 13:45:59 +0400 Միրզոյանը Ռուսաստանին հիշեցնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով