Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները

Tue, 24 Nov 2026 10:00:45 +0400


ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրեան հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների և նավագնացության վրա հարձակումները խաթարում են համաշխարհային պարենային անվտանգությունը։

«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել բոլոր էներգետիկ ենթակառուցվածքների և սննդի մատակարարման շղթաների վրա հարձակումները։ Առևտրային նավագնացությունը պետք է շարունակի անվտանգ և անարգել երթևեկել», – ասել է նա։

Ըստ նրա, այս հարձակումները սպառնում են քաղաքացիական անձանց կյանքին, խաթարում նավարկության ազատությունը, նվազեցնում են գյուղատնտեսական արտահանումը և սպառնում համաշխարհային պարենային անվտանգությանը։ «Դրանք պետք է դադարեցվեն», – ընդգծել է դիվանագետը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մելոնին Զելենսկուց պարզաբանում է պահանջել՝ Իտալիայի փոխվարչապետին «Միրոտվորեցում» ընդգրկելու առնչությամբ

Մելոնին Զելենսկուց պարզաբանում է պահանջել՝ Իտալիայի փոխվարչապետին «Միրոտվորեցում» ընդգրկելու առնչությամբ Sun, 22 Nov 2026 20:30:17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով