Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակումը․ Զելենսկի

Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակումը․ Զելենսկի

Wed, 02 Sep 2026 23:30:38 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակման օպերացիան։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի օդային տարածքն այլեւս անվտանգ չէ թռիչքների համար եւ ավիաընկերությունները եւ ապահովագրական ընկերությունները պետք է դա հաշվի առնեն։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան էլ հայտարարել է, որ Կիեւը պաշտոնապես դիմել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO-ը, տեղեկացնելով այն մասին, որ ռուսական երկինքն այլեւս անվտանգ չէ ավիաթռիչքների իրականացման համար, քանի որ Ուկրաինան ռուսական երկնքի արգելափակում է իրականացնելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր …