Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն
Thu, 03 Sep 2026 02:00:36 +0400

Իրանում արդեն վեց ամիս շարունակվող ռազմական պայմանները եւ առանց այդ էլ բարդ սոցիալ-տնտեսական վիճակի ավելի վատթարացումը իշխանությունների մոտ մտավախություն է առաջացրել, որ կարող է բողոքի նոր ալիք սկսվել, կամ կարող է առաջանալ սոցիալական բունտ Իսլամական Հանրապետությունում։ Մտավախությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ երկրի ողջ տարածքում առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների կայուն եւ հարաճուն գնաճ, ազգային արժույթի շարունակական գնանկում, ավելանում է գործազրկությունը, շարունակվում է աճել արտաքին ճնշումը, սիստեմատիկ կերպով վատանում է շարքային քաղաքացիների ապրելակերպը։ Պաշտոնյաների հայտարարություններից կարելի է հասկանալ, որ Իրանի տնտեսական մեկուսացման եւ ծովային բլոկադայի ԱՄՆ վարած քաղաքականությունը սկսել է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա, ավելի մռայլացնելով սոցիալ-տնտեսական պատկերը Իրանում, ասված է ընդդիմադիր իրանական մեդիա-ռեսուրսների հրապարակումներում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր