Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Բիշքեկի դասերից

Բիշքեկի դասերից

Thu, 03 Sep 2026 18:45:46 +0400


Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ Հայաստանը G7-ի կամ G20-ի անդամ չէ: Դուք պատկերացնո՞ւմ եք Թրամփի վիճակը, երբ նա G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպի Փաշինյանի հետ, ու վերջինս անգլերենով, շատ ներողություն, այնքան հիմարություններ դուրս տա, ինչքան դուրս տվեց Պուտինի հետ հանդիպմանը՝ Բիշքեկում: Թրամփի վիճակն էլ մի կողմ՝ դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանի վիճակը, որը Փաշինյանի նման մեկին է գործուղել G7: Ուրիշ բան չասեմ՝ Բիշքեկում մենք խայտառակ եղանք…
Այս խայտառակությունը երկրորդ «սայր» էլ ունի: Այնպես էլ չէ, որ Բրյուսելում ինքնամոռաց կծափահարեին կամ արդեն ծափահարում են Փաշինյանի՝ Բիշքեկում «արտահայտած մտքերին», որոնց վերծանումը միայն (դեռ հասկանալու մասին խոսք չկա) կարող է անչափ թանկ նստել ԵՄ առանց այն էլ թուլացած տնտեսության վրա: Ուստի դեպի ԵՄ գնալու մասին օրենք ընդունած Փաշինյանը պետք է սովորի նախ մարդկային տրամաբանությանը հարիր մտքեր արտահայտել եւ հետո միայն բոբիկանալ ու վազել դեպի ուր աչքը կտրի:

Ծանոթանանք Փաշինյանի բիշքեկյան շեդեւրներից մեկին: Մարդն ուզում է բացատրել, թե ինչու է Հայաստանը հրաժարվում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ գնալու հարցով. «Օրենքի ընդունումը (ԵՄ գնալու մասին՝ Էդ. Ա.) արդեն նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում։ Այսինքն, օրենքն ընդունելով՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, քանի որ այդ հարցը չի հասունացել մինչեւ այն աստիճան, որ այն հնարավոր լինի ձեւակերպել ժողովրդի առաջ, քանի որ իրական այլընտրանք Հայաստանի համար չկա»: Հերթական «հանճարեղ միտքը»։

Առաջինը կուզենայի Փաշինյանի հետ Բիշքեկ ժամանած փալաս-փուլուսներին հարցնել՝ դուք բան հասկացա՞ք ձեր պատվիրակության ղեկավարի այս հայտարարությունից: Մհեր Գրիգորյան, դու գնացել էիր Բիշքեկում Ալիեւի առաջ խոնարհվելո՞ւ, դա՞ էր քո առաքելությունն այդ այցի ընթացքում: Ալեն Սիմոնյան, Երեւանում առյուծ էիր ճղում, թե ԵՄ գնալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները կհիասթափեցնեն Ռուսաստանին: Բա ղեկավարիդ հուշիր այդ մասին, ասա, որ լավ էլ հանրաքվե կանենք ու լավ էլ պատվով դուրս կգանք ԵԱՏՄ-ից: Պլշած աչքերով Պուտինին ես նայում, որ ի՞նչ… Արտաքին գործերի եւ առեւտրի «յանըմ» նախարար Միրզոյան Արո, իսկական «գեղցի»… Հ1-ին ասում էիր՝ ինձ հարցեր մի տվեք այդ կնոջ (Մարիա Զախարովայի) հայտարարությունների մասին։ Ինչ է՝ «ժո՞գ» ես կպնում ՌԴ արտգործնախարարության հայտարարություններից, որոնցում, ինչպես հայելու մեջ, արտացոլված են ձեր իշխանության վարած արտաքին քաղաքականության ողջ պերճանքն ու թշվառությունը: Ժաննա Անդրեասյանին, ինչ խոսք, խնայում եմ: Բիշքեկում անելիք չուներ տիկինը, բացի այս պատվիրակությանը խաղաղասիրության ու մշակութաբանական շուք հաղորդելը: Իսկ ինչո՞ւ Բիշքեկում Փաշինյանի կողքին չէր ԵՄ գնալու հարցով ստորագրահավաք կազմակերպած եւ վերջում դրան օրենքի ուժ տված արեւմտամեռ խաժամուժը՝ Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան… Ու նաեւ սրանց եմ հիմա ասում՝ բարի եղեք՝ ինքներդ հասկանալ եւ ձեր ստորագրահավաքին մասնակցած ժողովրդին հասկացնել Նիկոլ Փաշինյանի մտքի գոհարը. «Օրենքի ընդունումը (ԵՄ գնալու մասին՝ Էդ. Ա.) արդեն նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում։ Այսինքն, օրենքն ընդունելով՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, քանի որ այդ հարցը չի հասունացել մինչեւ այն աստիճան, որ այն հնարավոր լինի ձեւակերպել ժողովրդի առաջ, քանի որ իրական այլընտրանք Հայաստանի համար չկա»: Քանի կար՝ Նիկոլն ասում էր՝ ժողովուրդը հրապարակներում պետք է որոշի, իսկ մենք՝ կատարենք: Բայց հիմա, երբ խոսքը կարեւոր մի հարցի մասին է՝ կողմնորոշման, ժողովուրդն անելիք չունի՞: Իսկ գուցե համարում եք, որ արեւմտամեռների ծռտի ստորագրահավաքն արդեն իսկ հի՞մք է՝ «ԵՄ գնալու օրենքն» ընդունելու համար:

Ես շատ փորձեցի հասկանալ Փաշինյանի վերոբերյալ հայտարարության իմաստը, ավելի ճիշտ՝ որեւէ իմաստ հայտնաբերել նրա խոսքերում, բայց ինձնից առաջ արդեն ձեւակերպել են։ Ուզում եմ մեջբերել. «Ավելի պարզ ստացվում է. չնայած հարցը չկա, բայց օրենքն ընդունել ենք, որ հանրաքվե չանենք, իսկ հանրաքվե չենք ուզում անենք, քանի որ այլընտրանք չունենք, ու չնայած նրան, որ այլընտրանք չունենք, մենք էդ չեղած այլընտրանքին միանալու մասին օրենք ենք ընդունել»: Եվ մարդը սա ասում է Պուտինին, որն արդեն այդ չարչրկված հանրաքվեի ժամկետներն է ճշտել՝ անցկացնել մինչեւ դեկտեմբեր:

ՀԳ. Սովորաբար ասում են՝ զգուշացեք նռնակը ձեռքին կապիկից: Ես կասեի՝ կապիկից պետք չէ զգուշանալ, զգուշացեք կապիկ դարձող մարդուց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը Thu, 03 Sep 2026 13:45:08 +0400 Ռուսական ՎՏԲ բանկը վաճառել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով