Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Ինչ է կանխատեսել սուպերհամակարգիչը

Ինչ է կանխատեսել սուպերհամակարգիչը

Thu, 03 Sep 2026 21:15:56 +0400


Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ Football Meets Data-ի վերլուծաբանները փորձել են գնահատել, թե որ թիմերն ունեն եվրոպական գլխավոր ակումբային գավաթը նվաճելու առավել մեծ հնարավորություններ։

Սուպերհամակարգչի կատարած հաշվարկներում առաջին տեղը զբաղեցնում է ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվել է 13 տոկոս, ինչը ֆրանսիական թիմին դարձնում է մրցաշարի գլխավոր ֆավորիտը։ Եթե կանխատեսումն իրականություն դառնա, ՊՍԺ-ն կարող է երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։

Ֆավորիտների ցանկում հաջորդը Մյունխենի «Բավարիան» է՝ 10,5 տոկոս ցուցանիշով։ Շատ փոքր տարբերությամբ գերմանական ակումբին հետևում են «Բարսելոնան» և «Արսենալը», որոնցից յուրաքանչյուրի հնարավորությունները գնահատվում են 10,3 տոկոս։

Առաջատարների հնգյակը լրացնում է Մադրիդի «Ռեալը»։ Իսպանական գրանդի՝ մրցաշարում հաղթելու հավանականությունը կազմել է 9,5 տոկոս։

Football Meets Data-ի հաշվարկներով՝ լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ատլետիկոն» և Միլանի «Ինտերը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի Thu, 29 Oct 2026 11:15:03 …