Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը

Fri, 04 Sep 2026 01:00:10 +0400


ԱՄՆ Մերիլենդ նահանգի շրջանային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմը» արգելող հրամանագիրը։ Համաձայն դատարանի որոշման, Վաշինգտոնի վարչակազմը ժամանակավորապես չի կարող կիրառել այդ հրամանագրի հիմնական դրույթները։ Հրամանագիրը, հիշեցնենք, որ նախագահ Թրամփը ստորագրել էր օգոստոսի սկզբին։ Դատարանի որոշումը վերջնական չէ։

Դատաքննությունը այդ հրամանագրի հետ կապված, շարունակվում է։ Այն սկսվել է միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից։ Մերիլենդի ֆեդերալ շրջանային դատարանը համարել է, որ Թրամփի հրամանագիրը հակասում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որով առ ոչինչ էր համարվում Թրամփի՝ միգրացիոն հարցերին վերաբերող եւս մեկ սահմանափակող հրամանագիր։ Նշենք, որ Միացյալ Նահանգներում 1861-65 թթ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Սահմանադրությունում փոփոխություն է կատարվել, որով ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունք է շնորհվել։ Դրանով նաեւ՝ չեղարկվել է Գերագույն դատարանի 1857 թվականի որոշումը, որը աֆորամերիկացիներին ԱՄՆ քաղաքացի չէր համարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է Sat, 29 Aug 2026 12:00:18 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով