Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել

Fri, 04 Sep 2026 00:30:41 +0400


Մեծ Բրիտանիայում, Ուելսի շրջանի գյուղերից մեկում կահավորվել է «Մատանիների տիրակալի» հոբիթների ոճով տնակային համալիր։ Տնակը կահավորել են «Մատանիների տիրակալի» ֆանատներ հանդիսացող Ֆիլիա եւ Սեմ Քիլվ ամուսինները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Տնակի կառուցումն ու կահավորումը արժեցել է մոտ կես միլիոն ֆունտ սթերլինգ, տեւել է յոթ տարի։ Ամուսինները խոստովանել են, որ Տոլկինի հանդեպ սերը նրանց մոտ դարձել է ընտանեկան ավանդույթի նման մի բան։ Թեմատիկ քոթեջների գյուղը գտնվում է Քեմբրիի լեռների եւ թավ անտառների շրջանում։ Տնակների յուրաքանչյուրը ոճային առումով համապատասխանում է հոբիթների տնակներին։ Տարածքում կա նույնիսկ «ծովահենների գինետուն»՝ ավազով, գանձերով եւ ահարկու գանգերով։ Կեցության մեկ գիշերն այդպիսի քոթեջում արժի 180 ֆունտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով