Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի…

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի…

Thu, 03 Sep 2026 23:47:13 +0400


Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար: Ինքը նախանձ է` ոչ մեկն այս երկրում փող չպիտի աշխատի, եթե ինքը դա թույլ չի տվել…ասում է` բանտից դուրս են գալու ու ամեն ամսվա մեկին` օրը երեք անգամ ստուգելու են` թոշակը նստեց, թե չէ…Ինքը բժիշկ է, ասում է` Խաչատրյանը սիմուլյանտ է, իրական հիվանդ չի…Ինքը ուսուցիչ է` ուզում է հայ ժողովրդին վերադաստիարակել…

Ուզում է թշնամու ու բարեկամի, խաղաղության ու պատերազմի, պետության ու հայրենիքի, պատմության ու անցյալի, արդարության և օրինականության, լավ ապրելու, ապագա ունենալու մասին մեր պատկերացումները գլխիվայր շրջել, հարմարեցնել իր շահերին, իշխանությունը պահպանելու իր բանաձևին…
Ինքը քանդող-ավերող է, ընդ որում` ավերմունքը համակարգային է: Խրախուսում է ապօրինություններն ու իր ապօրինի հրամանների կատարումը, չարություն ու ատելություն հրահրում իր հակառակորդների նկատմամբ` այլասերելով հասարակությանը…Ոչ միայն մարդկանց բանտ ուղարկելն է անձամբ հրահանգավորում, իր հրահանգները կատարողներին է գովում, անգամ պատգարակի վրա բանտ տանելուց է հրճվում ու պատգարակ բռնողին է շնորհակալություն հայտնում

Իր թիրախին բռնել- կալանավորել են` շատ ապրեն իրավապահները, դատավորները կալանքը մերժել -արդարացրել են` «ինչի` ձրի են արե՞լ», պատժվելու են…գործը երկար քննած քննիչները պատժվելու են, մարդուն մի նախադասության համար ծանր հոդված կպցնողները` պարգևատրվելու են:
ԱԱԾ աշխատողը Քոչարյանին գաղտնի տեսագրած կադրերը տվել է «սիվիկին»` «լավ է արել, իր տնօրինած ինֆորմացիան է, կուզի` կարտահոսի», մանր երեխաներ ունեցող ընտանիքին ինչ որ մեկը նախազգուշացրել է, որ «ԱԱԾ դիմակավորները գալիս» են` «ուծեչկեն պարզելու ենք, խլուրդին պատժելու ենք…»:
Ով դեմս դուրս եկավ` ազատելու եմ…Նարեկ Նալբանդյանը չհերքեց, որ իր բիզնեսը իմ հետ կապ չունի` «դաժան պատիժ ա սպասվում»…ընդ որում`«ավելի դաժան, քան մյուս օլիգարխներին»…
Ճակատագրեր է տնօրինում, դատավճիռներ է արձակում, «անբեկանելի» ճշմարտություններ է բարբառում և սպառնում է, սպառնում է, սպառնում է…

Կարծես 2 օր առաջ Ալիևի հանդիպումից առաջ փողկապն ուղղող, աշակերտի շողոքորթ ժպիտը դեմքին` անհամբեր նրան սպասող կամ Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի…
Այն ատելությունը, որով այս մարդն արտահայտվում է իր ընդդիմախոսների մասին, հուշում է, որ նա սիրով կախաղաններ կտեղադրեր Հանրապետության հրապարակում և բոլոր ունևորներին, բոլոր ընդդիմադիրներին, բոլոր իրեն քննադատողներին, բոլորին, ով փորձում է պետությունն իր ճանկերից խլել` հրապարակավ մահապատժի կենթարկեր…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին Thu, 15 Oct 2026 10:45:14 …