Արդեն տաքսիներն աշխատում են առանց վարորդի
Fri, 04 Sep 2026 03:30:39 +0400

Լոնդոնում այսօրվանից՝ սեպտեմբերի երեքից, առաջին անգամ գործարկվել են անվարորդ տաքսիներ։ Դրանք պատկանում են Uber ընկերությանը։ Անվարորդ տրանսպորտային միջոցները կերթեւեկեն հատուկ դիտարկիչ հսկողությամբ։ Այս մասին հայտնում է gbnews. Com-ը։ Նախագիծը գործարկվել է բրիտանական Wayve ընկերությունը՝ Uber-ի հետ համատեղ։ Անվարորդ տաքսիները էլեկտրամեքենաներ են՝ Ford Mustang Mach-E մոդելի։ Ունեն հատուկ ԱԲ տեխնոլոգիա, որը կառավարում է մեքենայի տեղաշարժը։Պատվերները հասկանալի են 64 լեզուներով։ Ռոբո-տաքսիները կարող են լինել կարեւոր բաղադրիչ Լոնդոնում տրանսպորտային ենթակառուցվածքների թվայնացման եւ զարգացման գործում, նշում են մասնագետները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր