Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին

Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին

Fri, 29 May 2026 20:43:28 +0400


Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ազատ առևտրի համաձայնագրերին մուտք գործելու հնարավորությունը, Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելին, Մոսկվան կբարձրացնի էներգակիրների գները Երևանի համար, ինչը կարժենա ՀՆԱ-ի 14%-ը։

«Բոլորը միշտ ասում են՝ դե, էներգակիրներ, դա կարևոր է, բայց դա միակ պլլյուսը չէ, ոչ էլ միակ առավելությունը», – հավելել է նախագահը:

Պուտինը կոչ է արել հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ: Նա նաև նշել է, որ ԵՄ-ին մերձենալու համար Երևանի կողմից կայացվող ցանկացած տնտեսական որոշում չի վնասի Ռուսաստանի հետ հումանիտար կապերին:

«Ես Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին – խմբ.) ասել եմ, և նա կհաստատի դա, ես նրան ասել եմ. «Ամեն ինչ, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար: Արեք այն, ինչ ձեզ հարմար է թվում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից: Դուք հիմա իշխանության գլուխ եք, և կայացրած որոշումները պատասխանատվությունը ձեզ վրա է: Ինչ էլ որ ասեք, այդպես էլ կլինի», – եզրափակել է Պուտինը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵԱՏՄ գագաթնաժողովը մեկնարկեց․ Պուտինը ողջունել է Մհեր Գրիգորյանին

ԵԱՏՄ գագաթնաժողովը մեկնարկեց․ Պուտինը ողջունել է Մհեր Գրիգորյանին Fri, 29 May 2026 12:20:27 +0400 Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով