Կպատասխանի՞ Պուտինը Զելենսկու հեռախոսազանգին
Fri, 30 Oct 2026 16:00:42 +0400

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցների համար, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա նաև կպատասխանի հեռախոսազանգերին։ Նա բաց է բոլորի հետ երկխոսության համար», – ասել է Պեսկովը։
Հարցին, թե արդյոք Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Դեռ ոչ ոք չի զանգահարել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր