Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Հայկական կոնյակի վաճառքն արգելվել է Բելառուսում

Հայկական կոնյակի վաճառքն արգելվել է Բելառուսում

Fri, 04 Sep 2026 10:30:53 +0400


Բելառուսում արգելել են «ՄԱՊ» ընկերության արտադրության «Երևան 2800» հայկական ութ տարեկան կոնյակի վաճառքը։ Արտադրանքը ներառվել է հանրապետության Պետստանդարտի վտանգավոր արտադրանքի ռեեստրում։
Ռեեստրի տվյալներով՝ իրացման արգելքի մասին կարգադրագիրը տրվել է օգոստոսի 26-ին, իսկ սեպտեմբերի 3-ին համապատասխան գրանցումը հայտնվել է ռեեստրում։

Բելառուսի Պետստանդարտը հայտնել է, որ արտադրանքը մակնշման մեջ նշված ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Փորձարկումների ընթացքում պարզվել է նաև, որ ըմպելիքում դաբաղանյութերի խտությունը սահմանված նորմայից ցածր է։ Գերատեսչությունում հանգել են այն եզրակացության, որ ապրանքին հաղորդված են հայտարարված ըմպելիքի արտաքին տեսքն ու առանձին հատկությունները, սակայն այն հնարավոր չէ նույնականացնել որպես համապատասխան արտադրանք։

Ավելի վաղ Բելառուսը արգելել էր նաև Եղվարդի «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերության արտադրության «Հայկական կոնյակ» վեց տարեկան ըմպելիքի իրացումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը Wed, 02 Sep 2026 16:20:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով