Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Սիրանուշ Սահակյանի կոչը` իրավաբանների մասնագիտական համայնքներին  և ակադեմիական շրջանակներին

Սիրանուշ Սահակյանի կոչը` իրավաբանների մասնագիտական համայնքներին  և ակադեմիական շրջանակներին

Fri, 04 Sep 2026 16:54:58 +0400


Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության ու դատավճռի անգլերեն թարգմանություններն առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել են և հասանելի են Free Armenian Prisoners կայքում։ Ընդհանուր ծավալով դրանք կազմում են մոտ 3300 էջ, և հիմք են դարձել, որպեսզի քաղաքացիական անձը Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից դատապարտվի 20 տարվա ազատազրկման։

Փաստաթղթերի հրապարակումը հնարավորություն է տալիս ծանոթանալ գործի նյութերին և պատկերացում կազմել, թե ինչպիսին է եղել դատական գործընթացն Ադրբեջանում, ինչ «ապացույցների» վրա է այն հիմնվել և ինչ մեղադրանքների հիման վրա են Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում մնալ անազատության մեջ, քանի որ հրապարակված նյութերի զգալի մասը վերաբերելի է նաև մյուս հայ բանտարկյալներին։

Որպես ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ՝ այսօր ես դիմում եմ միջազգային իրավաբանական և ակադեմիական հանրության ներկայացուցիչներին՝ գործող իրավաբաններին, հետազոտողներին, պրոֆեսորներին, իրավաբանական ֆակուլտետներին և մասնագիտական ասոցիացիաներին՝ կոչ անելով ուսումնասիրել այս փաստաթղթերը և տալ մասնագիտական գնահատական։

Կոչ եմ անում իրավաբանական ֆակուլտետներին և հետազոտական կենտրոններին այս գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այս գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից։ Այն առնչվում է արդար դատաքննությանը, արդարադատության որակին, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության առանցքային հարցերին։ Մասնագիտական հանրությունը լուրջ անելիք ունի, և չպետք է թույլ տա, որ առանց ապացույցների մեղադրանքներն ու դատապարտումները դառնան նախադեպ և ստանդարտ պրակտիկա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին Wed, 28 Oct 2026 22:07:09 +0400 Քիմ Քարդաշյանը …