Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Երբ Դիլիջանում ընտրությունները մոտենում են

Երբ Դիլիջանում ընտրությունները մոտենում են

Fri, 04 Sep 2026 22:15:52 +0400


Սեպտեմբերի 4-ին կրկին այրվում էր Դիլիջան համայնքի աղբավայրը, որը գտնվում է Հայաստան-Վրաստանմիջպետական ավտոճանապարհի հարևանությամբ, Հաղարծին գյուղի մերձակայքում։ Վերստին հրդեհից առաջացած ծուխը և ծանր հոտը տարածվել էին գեղատեսիլ Աղստևի հովտում։ Վերջին ժամանակաշրջանում Դիլիջանի աղբավայրում հրդեեհներn այնքան հաճախ են տեղի ունենում, որ դարձել են սովորական երևույթ։ Լուրջ կասկածներ կան, որ այդ հրդեհները պատահական չեն տեղի ունենում, դրանք բռնկվում են աղբավայրը «կարգի բերելու» նպատակով։

Աղբավայրը ցանկապատված չէ, այդտեղ անարգել արածում, աղբավայրում կուտակված քիմիական, թունավոր նյութերով սնվում են դիլիջանցիների կովերը։ Այդ կովերը տալիս են կաթ, որը եւս անվտանգ չէ օգտագործողների համար։ Կրակը Դիլիջանի աղբավայրից ցանկացած ժամանակ կարող է տարածվել Դիլիջանի ազգային պարկի անտառներում՝մեծ վնասներ հասցնելով բնությանը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հետևողական չեն Դիլիջանի աղբավայրում հաճախակի պատահող հրդեհները կանխելու հարցում։ Աղբավայրի վատ վիճակի, չցանկապատված լինելու վերաբերյալ մեր նախորդ քննադատություններից ազդված՝ 2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջանի ավագանու համամասնական ընտրություններից առաջ աղբավայրը ցանկապատել։

Օգոստոսի 31-ին նա ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել աղբավայրում տնկված երկաթյա խողովակ-սյուների ու տեղադրված փոքր դարպասի վերաբերյալ։ Լուսանկարները վերնագրված են՝ «Ցանկապատվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»։ Դիլիջանի բնակիչները դրական են ընդունել այդ գործը, համայնքի բնակչուհի Աստղիկ Պետրոսյանը համայնքի ղեկավարի տեղադրած լուսանկարների ներքո գրել է․ «Դա շատ լավ է, էլ ավելի ցանկալի է աղբավայրի աղբը չայրել, այլ տարբերակով ազատվել աղբից։ Օդը աղտոտվում է, այրված պլաստիկի օդը քաղցկեղածին տարրեր է պարունակում…Այս հարցը պետք է անհապաղ լուծվի, առանց այն էլ ամեն 2-րդ 3-րդ մարդը տառապում է այդ հիվանդությամբ»։

Իր պաշտոնավարման ավելի քան 5 տարում ինչո՞ւ Դավիթ Սարգսյանի մտքով չէր անցնում աղբավայրը ցանկապատելը, իսկ Աստղիկ Պետրոսյանն ո՞ւմ նկատի ունի որպես համայնքի աղբավայրը հրդեհողներ ասելով։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարն ամեն ինչ անում է, որպեսզի հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրությունների արդյունքներով ինքը վերստին ընտրվի համայնքի ղեկավար; Համայնքապետարանի ինտենետային կայքի տեղեկատվությունը նման է ընտրողներին ուղղված համայնքի ղեկավարի նախընտրական հաշվետվությանը՝ 5 տարում կատարված գործերի մասին։

Համայնքապետարանի կայքում գրված է․ «Դիլիջանի համայնքապետարանի և «Անտարես» հրատարակչության համագործակցության արդյունքում ընթերցողի սեղանին է համայնքի կյանքին, պատմությանը և առօրյային անդրադարձող հերթական համարը։ Թերթում տեղ են գտել տեղեկատվական ու հետաքրքիր հոդվածներ, հարցազրույցներ, պատմություններ և համայնքային կյանքի կարևոր իրադարձություններ։ «Դիլիջան» թերթը շարունակում է պահպանել համայնքի հիշողությունը, պատմել քաղաքի մարդկանց ու իրադարձությունների մասին և իր էջերում ամփոփել Դիլիջանի օրերը»։ Թերթ կոչվածը տեսքով նման է նախընտրական բուկլետի։ Դրա ճակատին գրված է, որ այն 7-րդ համարն է, ընդհանուր 6188-րդը։ Պարզ չէ, թե ինչու է համար 7-ը, երբ 2026 թվականին դա «Դիլիջան» տպագրված առաջին համարն է: Այսինքն, ինչ որ պարբերականության մասին խոսելն ավելորդ է։ «Անտարես» հրատարակչության հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբ «Անտարեսը» հրատարակչություն է` տպագրող, պատվեր կատարող։ Դավիթ Սարգսյանը հավանաբար ընտրել է այդ հրատարակչությունը, քանի որ Նիկոլ Փաշինյանի «երկրի հակառակ կողմը» գիրքը 2018 թվականին տպագրվել է այս հրատարակչությունում։

Հավելենք նաեւ, որ Դիլիջան քաղաքում հասարակական զուգարաններ, գուղատնտեական շուկա չկա: Աղբահանությունը վատ է կատարվում, քաղաքի շատ փողոցներ կեղտոտ են, փոսառատ, անբարեկարգ։ Համայնքի ղեկավարը փոխանակ այդ խնդիրները լուծի, համայնքի բյուջեի փողերով, թերթի անվան տակ, նախընտրական բուկլետ է տպագրում, որի շապկին իր լուսանկարն ու սեպտեմբերի 1-ի առթիվ իր շնորհավորանքն է։ Թերեւս, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է քննության առնի այս դեպքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»

Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է» Fri, 04 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով