Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Սխալը` սխալի ետեւից

Սխալը` սխալի ետեւից

Sat, 05 Sep 2026 09:00:57 +0400


Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս», իրար հետ հակասություններ ունեցող ճամբարների միջեւ լարախաղացություն անում, դա է փոքր երկրների անելիքը: Բայց դիվանագիտությունից, արտաքին քաղաքականությունից գլուխ հանող մարդիկ ճիշտ հակառակն են ասում:

ՀՀ արտաքին քաղաքականությունը սխալներով ու վրիպումներով լի քաղաքականություն է, երբ մի սխալը դեռ չշտկած՝ հաջորդ սխալն է արվում, եւ անգրագիտությունն ու մեծամտությունը խանգարում են գոնե սովորել այդ սխալների վրա: Ո՞վ կարող է որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ, թե տարիներ առաջ մենք ինչու միացանք Հռոմի ստատուտին, եթե որեւէ հայց չէինք ներկայացնելու Հռոմի միջազգային դատարան, դրանով ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերություններն էինք փչացնելու: Կամ` ի՞նչ իմաստ ուներ այդ մեռելածին` ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել, եթե ոչ մի քայլ չէր արվելու, անգամ հայտ չէր ներկայացվելու, եւ հիմա ստիպված էին լինելու արդարանալ, թե դա քաղհասարակությունն է նախաձեռնել, մենք չենք, եւ ընդունեցինք, որ դրանք մեզնից «վազն անցնեն»` հանրաքվե չպարտադրեն: Ի՞նչ իմաստ ունի առհասարակ ԱԺ ամբիոնից ՀԱՊԿ-ի եւ ռազմավարական դաշնակցի հասցեին հոխորտալը, եթե գնալու ես տետատետ հանդիպման եւ սկսես խնդրել, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր մենք չունենք: Ո՞վ չի հասկանում, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն քույր կազմակերպություններ են` եթե չկաս մեկում, չես կարող լինել նաեւ մյուսում: Չես կարող օգտվել Ռուսաստանի հետ բարեկամության օգուտներից, հրաժարվել` պարտականություններից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի …