Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Էրդողանի մասին կատակների համար 12 տարով կազատազրկվի

Էրդողանի մասին կատակների համար 12 տարով կազատազրկվի

Sat, 05 Sep 2026 10:00:56 +0400


Թուրք հումորիստ Դենիզ Գեքթաշին սպառնում է մինչև 12 տարի և 2 ամիս ազատազրկում՝ իր ելույթների ժամանակ հնչեցրած կատակների պատճառով:Այս մասին հայտնում է «Medyascope» պորտալը։
Դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու, հասարակության մի մասին նվաստացնելու և հանցագործությունն ու հանցագործին գովերգելու հոդվածներով:Մեղադրանքների հանրագումարով նվազագույն պատժաժամկետը 2 տարի և 2 ամիս է։
Գեքթաշի նկատմամբքրեական հետապնդումը սկսվել էր հուլիսին՝ համացանցում նրա «Մեռյալ ծով»համերգի տեսագրության հրապարակումից հետո, որն ավելի քան 14 մլն դիտում է հավաքել: Ելույթի ժամանակ հումորիստը կատակելէր թուրքական իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև Ղուրանի մասին։
Անցած շաբաթ դատարանը վճռել էր ազատ արձակել Գեքթաշին, սակայն դրանից անմիջապես հետո նրան կրկին ձերբակալել էին նոր հետաքննության շրջանակներում: Ինչպես հայտնել է հումորիստների «TuzBiber» միավորումը, ևս մեկ քրեական գործի հիմք է դարձել մի կատակ, որը հետաքննությունը գնահատել է որպես հանցագործության և հանցագործի գովերգում։
Ինքը՝ Գեքթաշը, հերքում է մեղադրանքները։Հարցաքննության ժամանակ նահայտարարել է, որ իր ելույթները հումորային բնույթ են կրել, և նա որևէ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը

«Հրապարակ»․ Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը Sat, 05 Sep 2026 11:15:49 +0400 Վեդիում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով