Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

ԱՄՆ–ն համոզել է Հայաստանին․ ուշագրավ մանրամասներ

ԱՄՆ–ն համոզել է Հայաստանին․ ուշագրավ մանրամասներ

Sat, 05 Sep 2026 11:00:42 +0400


ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր։ Այս մասին գրում է The Wall Street Journal–ը (WSJ)։

Հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին` լրատվամիջոցը պնդում է, որ Երևանի համար խթաններից մեկը դարձել են Հրազդանում Firebird տվյալների կենտրոնի համար չիպեր ձեռք բերելու ընդլայնված թույլտվությունները։

Ամերիկացի բանակցողները համարել են, որ Հայաստանն ավելի մեծ հավանականությամբ կհամաձայնի խաղաղ կարգավորմանը, եթե նրան առաջարկվեն ավելի սերտ տնտեսական կապեր ԱՄՆ-ի հետ։
«Firebird նախագծի մշակողները ակնկալում են մինչև հաջորդ տարվա վերջ տվյալների կենտրոնում տեղակայել Nvidia Grace Blackwell և Vera Rubin 70 հազար նորագույն արհեստական բանականության (ԱԲ) սերվերներ»,– հավելել է The Wall Street Journal-ը։

Այս տեղեկությունը հրատարակությանը փաստացիորեն հաստատել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով, որ Nvidia ընկերությունն այս գլուխկոտրուկի շատ կարևոր դետալ էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Mon, 31 Aug 2026 09:30:48 +0400 ԱՄՆ-ն հարվածներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով