Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել

Sat, 05 Sep 2026 15:22:45 +0400


«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ դատարանը դատավոր Տաթեւիկ Մուրադյանի նախագահությամբ, Շենգավիթ նախկին թաղապետ, նախկին ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի հետ, փոխել է գրավով՝ 2 միլիոն դրամի չափով՝ բավարարելով Մկրտչյանի պաշտպանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախկին թաղապետը ձերբակալվել էր ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար: Ռազմիկ Մկրտչյանը եւս այդ խորհրդի կազմում էր։ Նախապատմությունն այսպիսին էր․ Տիգրան Մակարյանը քննադատել էր Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը եւ առաջարկել ՔՊ նիստի ժամանակ քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չէր եկել Մկրտչյանին: Մակարյանին կանչել էին իրենց ընկերուհու տուն եւ խմբով ծեծի ենթարկել, որին մասնակցել էր նաեւ թաղապետը։ Դեպքի մասին տեղեկացել էր վարչապետը եւ կարգադրել պատժել բռնություն գործադրած թաղապետին։

Ի դեպ, ՔՊ-ական Տիգրան Մակարյանը բարձր պաշտոն է զբաղեցնում էկոնոմիկայի նախարարությունում․ նախարարության զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետն է։
Մկրտչյանը որոշ ժամանակ բանտային կալանքի տակ էր, հետո` ազատ արձակվեց, դնից հետո էլ նա հայտնեց, որ լքում է ՔՊ-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Fri, 04 Sep 2026 11:00:07 +0400 Անկարայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով