Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

Fri, 06 Nov 2026 21:45:20 +0400


Ստամբուլի ծանր հանցագործությունների 29-րդ դատարանը որոշում է հրապարակել «DenizBank»-ի նախկին կառավարիչ Սեչիլ Էրզանի վերաբերյալ, ով մեղադրվում է խարդախության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ նա այժմ գտնվում է կալանքի տակ ու մեղադրվում է թուրքական ֆուտբոլային աշխարհի հետ կապված խոշոր ֆինանսական խարդախության գործով։

Նրան մեղադրել են «գաղտնի, բարձր եկամտաբեր ներդրումային ֆոնդի» անվան տակ մարդկանցից խոշոր գումարներ շորթելու մեջ։ Դատախազը պահանջվում է Սեչիլ Էրզանին դատապարտել 56 տարի 6 ամսից մինչև 211 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման՝ 3 անձի նկատմամբ «ծանրացուցիչ հանգամանքներում խարդախություն» անելու, ինչպես նաև ևս 27 անձի նկատմամբ «խարդախություն» և «մասնավոր փաստաթղթի կեղծում» իրականացնելու համար։

Նշենք, որ 2025-ի դեկտեմբերի 1-ին առաջին Ստամբուլի ատյանի դատարանը նրան դատապարտել էր 102 տարի 4 ամիս ազատազրկման։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին Thu, 05 Nov 2026 20:00:28 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով