Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացները ինքնաթիռ չեն նստել, Ուկրաինա են մեկնել գնացքով

ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացները ինքնաթիռ չեն նստել, Ուկրաինա են մեկնել գնացքով

Sun, 06 Sep 2026 17:00:57 +0400


Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական հարվածների պատճառով ամերիկյան պատվիրակությունը չի կարողացել օգտվել ինքնաթիռից։

«ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Ուկրաինայի մայրաքաղաք են ուղևորվել երկաթուղով, քանի որ օդային հարվածների պատճառով հնարավոր չի եղել նրանց դիմավորել օդանավակայանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Զելենսկու՝ ուկրաինական կողմը նախապես կատարել էր անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները, և օդանավակայանները գործում էին, սակայն ռուսական կողմի հարձակումները խոչընդոտել են ինքնաթիռով ժամանմանը։ Գիշերը Կիևում հայտարարվել էր օդային տագնապ՝ չնայած նրան, որ ամերիկյան պատվիրակության այցի ընթացքում երկու մայրաքաղաքներին հարվածներ չհասցնելու պայմանավորվածություն էր եղել։

Մոսկվայից մեկնելուց հետո Ուիթքոֆն ու Քուշները նախ վայրէջք են կատարել Լեհաստանի Ժեշուվ քաղաքում, որտեղից էլ գնացքով շարունակել են ճանապարհը դեպի Ուկրաինա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանը Ուկրաինայի հարցով կարևոր առաջարկ կանի Պուտինին․ ԶԼՄ

Էրդողանը Ուկրաինայի հարցով կարևոր առաջարկ կանի Պուտինին․ ԶԼՄ Mon, 31 Aug 2026 11:30:19 +0400 Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով