Թույլատրել են վաճառել սանկցիաների տակ գտնվող գործարարի էլիտար անշարժ գույքը
Sun, 06 Sep 2026 18:30:34 +0400

Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլատրել են վաճառել էմիրաթա-իրանցի ֆինանսիստ Ալի Անսարիին պատկանող թանկարժեք անշարժ գուքը։ Վերջինս գտնվում է Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված սանկցիոն ցանկում։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Գույքի արժեքը կազմում է 48,6 միլիոն ամերիկյան դոլար։ Գույքը գտնվում է Լոնդոնի էլիտար թաղամասերում, Ուելսի արքայազնի կեցավայրից եւ Բրիտանիայում Իսրայելի դեսպանատան շենքից ոչ հեռու։
Ֆորմալ առումով գույքի վաճառքը թույլատրվել է հիփոթեքային վարկի հետ կապված Անսարիի կողմից կուտակված պարտքերը մարելու համար։ Անսարին, ըստ ամերիկյան կողմի հավաստման, գործել է իրանական կառավարող էլիտաների շահերի սպասարկման համար, այդ թվում նաեւ՝ ներկայիս Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր