Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Բաքուն Թեհրանին պահանջ է ներկայացրել

Բաքուն Թեհրանին պահանջ է ներկայացրել

Sun, 06 Sep 2026 20:15:43 +0400


Ադրբեջանը կոչ է արել արագացնել Իրանի տարածքում գտնվող երկաթուղային հատվածի շինարարության ավարտումը, որը պետք է բարձրացնի տարածաշրջանային տրանսպորտային երթուղու թողունակությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Tasnim-ը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տարանցիկ համագործակցության ընդլայնումը, սահմանամերձ նախագծերը, ինչպես նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում։

Մուստաֆաևը նշել է, որ ադրբեջանական կողմում երկաթուղային գծի շինարարությունը առաջ է գնացել մինչև Աղբանդի շրջան։ Ըստ նրա, Իրանի տարածքում հատվածի ավարտումը թույլ կտա էապես մեծացնել երթուղու տրանսպորտային հնարավորությունները և մեծացնել դրա նշանակությունը տարածաշրջանային տարանցման համար։

Սադեղն, իր հերթին, հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ստեղծել համատեղ կոմիտե՝ գազի, էլեկտրաէներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման և կատարման վերահսկման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հետ հակամարտության կարգավորման իր տարբերակն ունի

Իրանի հետ հակամարտության կարգավորման իր տարբերակն ունի Fri, 04 Sep 2026 18:30:57 +0400 Միացյալ Նահանգները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով