Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Ի՞նչ կլինի, եթե հանկարծ խոսի

Ի՞նչ կլինի, եթե հանկարծ խոսի

Sun, 06 Sep 2026 21:30:35 +0400


Սաուդյան Արաբիայի առաջնության հերթական խաղային օրը «Ալ-Նասրը» անհաջող ավարտ ունեցավ։ Հինգերորդ տուրի արտագնա հանդիպման ժամանակ թիմը 1:2 հաշվով պարտվեց «Ալ-Իթիհադին»՝ առաջին անգամ միավորներ կորցնելով և գրանցելով մրցաշրջանի իր առաջին պարտությունը։

Խաղից հետո «Ալ-Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը չցանկացավ կանգնել լրագրողների առաջ և հրաժարվեց հետխաղային հարցազրույցից։ Սակայն մարզադաշտից հեռանալիս պորտուգալացին, այնուամենայնիվ ,արձագանքեց լրագրողների հարցերին՝ բավական կտրուկ ձևակերպմամբ։

Ֆելիքսը ակնարկել է, որ եթե մանրամասն խոսի հանդիպման և ստեղծված իրավիճակի մասին, իր գնահատականները կարող են լուրջ հարված հասցնել Սաուդյան լիգայի հեղինակությանը։

«Ես այս ամենի մասին չեմ խոսելու։ Եթե սկսեմ խոսել, կարող եմ բացահայտել այս լիգայի իրական պատկերը»,- ասել է ֆուտբոլիստը։

Հարձակվողի այս արտահայտությունը անմիջապես ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ հատկապես հաշվի առնելով, որ այն հնչել է առաջնության առաջատար ակումբներից մեկի առաջին պարտությունից հետո։ Ֆելիքսի խոսքերը կարող են նոր քննարկումների առիթ դառնալ ինչպես «Ալ-Նասրի», այնպես էլ ամբողջ առաջնության մակարդակի ու մրցակցային պայմանների վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես է ստեղծվել Reuters-ը եւ ինչ ուղի է անցել

Ինչպես է ստեղծվել Reuters-ը եւ ինչ ուղի է անցել Sat, 05 Sep 2026 21:00:05 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով